Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

«Հայկական վերածնունդը» Վանաձորում կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը

«Հայկական վերածնունդը» Վանաձորում կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը
07.10.2016 | 12:26

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով՝ տեղեկացնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունը, նշելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել կուսակցության կենտրոնական գրասենյակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի հետ հանդիպման արդյունքում:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ